Կամո Հովհաննիսյան (ֆուտբոլիստ)
Կամո Հովհաննիսյան, հայ ֆուտբոլիստ, ով խաղում է Երևանի Փյունիկի և Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Կամո Արտաշեսի Հովհաննիսյան | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 5, 1992 (31 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր |
Երևան, ![]() | |||||||||||
Հասակ | 177 սմ | |||||||||||
Քաշ | 79 կգ | |||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||
Համար | 5 | |||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Փյունիկ
խմբագրելԿամո Հովհաննիսյանը ծնվել է Արտաշես և Գայանե Հովհաննիսյանների ընտանիքում։ Սկսել է գնալ ֆուտբոլի 6 տարեկանում։ Իր կարիերան սկսել է Շենգավիթ ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Բարելավելով իր որակները Հովհաննիսյանը կանչվեց Փյունիկ ֆուտբոլային ակումբի կողմից։ 2008 թվականին, նա խաղաց Պատանի ակումբում։ Հաջորդ մրցաշրջան Կամոն վերադարձավ Փյունիկ և խաղաց Հայաստանի Պրեմիեր Լիգայում։ 2009 թվականին նա պայմանագիր կնքեց Փյունիկի հետ։ Իր դեբյուտը Փյունիկում նշեց 2009 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի գավաթի շրջանակներում[1], երբ թիմը մրցում էր Կիլիկիայի հետ[2]։ Իսկ Հայաստանի առաջնությունում նրա առաջին խաղը կայացավ 4 օր հետո և կրկին Կիլիկիայի դեմ։ Երկու խաղում էլ Փյունիկը հաղթեց։ 2011 թվականի հուլիսին Հովհաննիսյանը Չեմպիոնների լիգայում խաղաց Վիկտորիա Պլզենի դեմ, որտեղ Փյունիկը պարտվեց 4-0 հաշվով[3]։
Միջազգային կարիերա
խմբագրելԿամո Հովհաննիսյանը իր առաջին խաղը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում անցկացրել է 2012 թվականի փետրվարի 28-ին, երբ հավաքականը ընկերական խաղում մրցում էր Սերբիայի հավաքականի դեմ։
Տիտղոսներ
խմբագրել- Հայաստանի առաջնություն։ 2009, 2010
- Հայաստանի գավաթ։ 2009, 2010
- Հայաստանի սուպերգավաթ։ 2010
- Հայաստանի Սուպերգավաթի եզրափակչի մասնակից։ 2009