Կամիսոլ, անթև վերնաշապիկ է, ներքնազգեստ, որը սովորաբար կրում են կանայք, հասնում է գոտկատեղին։ Կամիսոլը սովորաբար պատրաստված է ատլասից, նեյլոնից, մետաքսից կամ բամբակից։

Ժամանակակից կամզոլ

Պատմական ակնարկ խմբագրել

Պատմականորեն կամիսոլը վերաբերում էր տարբեր տեսակի բաճկոններին[1], ներառյալ վերնաշապիկները, կանանց անթև բաճկոնները[2] և թևերով բաճկոնները, որոնք կրում էին տղամարդիկ[3]։

Ժամանակակից գործածում խմբագրել

Ժամանակակից գործածության մեջ կամիսոլը, անթև վերնաշապիկ է, ներքնազգեստ[4][5], որը ծածկում է մարմնի վերին մասը, բայց ավելի կարճ է, քան վերնաշապիկը։ Վերնաշապիկը սովորաբար հասնում է գոտկատեղին, բայց երբեմն լինում է կարճ՝ որովայնը տեսանելի լինելու համար կամ լայն՝ կոնքի տարածքը ամբողջությամբ ծածկելու համար։ Վերնաշապիկները պատրաստվում են թեթև նյութերից, սովորաբար բամբակից, երբեմն ատլասից, մետաքսից կամ առաձգական գործվածքներից[6]՝ ինչպիսիք են լայկրան, նեյլոնը կամ սպանդեքսը։

Կամիսոլը սովորաբար ունի նուրբ, բարակ ժապավեններ։ Այն կարող են կրել ինչպես կրծկալի վրայից, այնպես էլ առանց դրա։ 1989 թվականից ի վեր որոշ կամիսոլներ թողարկվում են ներկարված կրծկալով[7], որը վերացնում է կրծկալ կրելու անհրաժեշտությունը նրանց համար, ովքեր նախընտրում են այն չկրել։ Մոտավորապես 2000 թվականներից կամիսոլներն օգտագործվում են նաև որպես արտաքին հագուստ[8]։

Անթև ներքնազգեստների տարբեր մոդելներ, որոնք ընդգծում են կազմվածքը, ստեղծվել են կամզոլի ձևի հիման վրա, որն ապահովում է կրծքավանդակի, գոտկատեղի կամ որովայնի ընդգծվածությունը[9]։ Նման ձիգ կամիսոլները հիմնականում հանդիսանում են ամենօրյա արտաքին հագուստ, որն ծածկում է կրծքավանդակից մինչև գոտկատեղ կամ ավելի ցած հատվածները։ Դրանք նման են ամուր բամբակյա կամ մետաքսե վերնաշապիկների, բայց դրանց ժապավենները սովորաբար ավելի լայն են, ծայրերն ավելի երկար են, իսկ առաձգական, փայլուն գործվածքը ստեղծում է ընդգծվածության տպավորություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Little, William G.; Coulson, Jessie Senior; Fowler, H.W. (1975). Onions, C.T. (ed.). The shorter Oxford English dictionary on historical principles. Oxford: Clarendon Press. էջ 272. ISBN 0-19-861126-9. «1816.... 1. Formerly applied to jackets of various kinds. 2. A woman's underbodice 1894.»
  2. Timothy J. Kent (2001). Ft. Pontchartrain at Detroit: A Guide to the Daily Lives of Fur Trade and Military Personnel, Settlers, and Missionaries at French Posts. Detroit: Wayne State University Press. էջ 553. ISBN 978-0-9657230-2-2. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին.
  3. «camisole definition: Dictionary.com Unabridged (v 1.1)». Random House Unabridged Dictionary. Random House. 2006. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին. «1. a short garment worn underneath a sheer bodice to conceal the underwear. 2. a woman's negligee jacket. 3. a sleeved jacket or jersey once worn by men. 4. a straitjacket with long sleeves.»
  4. «AskOxford: camisole». Compact Oxford English Dictionary of Current English. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին. «a woman's loose-fitting undershirt for the upper body. — ORIGIN French, from Latin camisia 'shirt or nightgown'.»
  5. Scott, Lucretia M. (1987 թ․ սեպտեմբերի 22). «Camisole underwire bra garment description - US Patent 4798557». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին. «Up until the present time when a woman wished to wear a camisole due to its loose fitting nature and she still required support for her breasts, she was required to wear a bra underneath her camisole to achieve the desired results.»
  6. Thatcher, Virginia S., ed. (1970). The New Webster Encyclopedic Dictionary of The English Language. McQueen, Alexander. Chicago: Consolidated Book Publishers. էջ 116. ISBN 0-8326-0021-0. «A short light garment worn by ladies when dressed in negligee;strait jacket for lunatics or criminals condemned to the guillotine.»
  7. «Camisole underwire bra garment - US Patent 4798557 Description». web.archive.org. 2009 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.
  8. Ruth La Ferla (2007 թ․ հոկտեմբերի 25). «Now It's Nobody's Secret». The New York Times. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. «Composite support system - Application 20060166600». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Barbier, Muriel & Boucher, Shazia (2003). The Story of Lingerie. Parkstone. 1-85995-804-4
  • Saint-Laurent, Cecil (1986). The Great Book of Lingerie. Academy editions. 0-85670-901-8