Վիլյամ Սարոյանը

Վիլյամ Արմենակի Սարոյանը (անգ.՝ William Saroyan, 1908 - 1981) ամերիկահայ գրող է: Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Նրա ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի մշակութային ավանդույթների ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը: Առաջին անգամ տպագրվել է 1933-ին, Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմավծքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի: Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ․․․: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»: Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն

մանրամասն...