Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 29, 2016 թ.
![Ադեբայո Ակինֆենվա](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/AdebayoAkinfenwa.jpg/150px-AdebayoAkinfenwa.jpg)
Սահիդ Ադեբայո Ակինֆենվա (անգլ.՝ Saheed Adebayo Akinfenwa), առավել հայտնի որպես Ադեբայո Ակինֆենվա (անգլ.՝ Adebayo Akinfenwa, մայիսի 10, 1982, Իսլինգտոն, Անգլիա), նիգերական ծագմամբ անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Անգլիայի ուժով չորրորդ դիվիզիոնի «Ուիմբլդոն» ֆուտբոլային ակումբում: Մեծ մասամբ հայտնի է որպես աշխարհի ամենագաբարիտային գործող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Իր ահռելի չափերի և մեծ քաշի շնորհիվ ստացել է «Գազան» (անգլ.՝ Beast) մականունը։
Սկսել է իր կարիերան Լիտվայի և Ուելսի բարձրագույն լիգաներում, իսկ հետո սկսել է ելույթները Անգլիայի ցածր մակարդակի լիգաներում։ Անցկացնելով փոքր, սակայն իրադարձություններով հարուստ մի ժամանակահատված «Դոնկաստեր Ռովերսում», Ակինֆենվան տեղափոխվել է իր կարիերայի թվով յոթերորդ ակումբը՝ «Տորկի Յունայթեդը»: Այնտեղ նա դառնում է թիմի հարվածային ուժը, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվում է «Սուոնսի Սիթի»: Ուելսցիների շարքերում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո նա տեղափոխվում է Առաջին լիգայի «Միլուոլ» ակումբը, իսկ հետո համալրում է «Նորտգեմպտոն Թաունի» կազմը։ Վեց տարիների ընթացքում նա հանդես է գալիս... Ավելին⇒