Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 27, 2017 թ.
Ռոզենհանի գիտափորձ (անգլ.՝ Rosenhan experiment), գիտափորձ, որն անցկացրել է 1973 թվականին ամերիկացի հոգեբան Դեյվիդ Ռոզենհանը և կասկածի տակ առել հոգեբուժական ախտորոշման հուսալիությունը։ Նա ապացուցել է, որ, ամենայն հավանականությամբ, հոգեկան հիվանդությունը հնարավոր չէ հայտնաբերել։ Գիտափորձի արդյունքները հրատարակել է Science ամսագրի «Հոգեպես առողջները խելագարների փոխարեն» հոդվածում (անգլ.՝ "On being sane in insane places")։ Այդ հրատարակությունը կարևոր և նշանակալի քննադատական հոդված է հոգեբուժական ախտորոշումների մասին։
Ռոզենհանի գիտափորձն անցկացվել է երկու փուլով։ Առաջին փուլում ընդգրկված էին հոգեպես առողջ «կեղծ այցելուներ», ովքեր սիմուլյացնում էին իրենց մոտ ոչ տևական լսողական զգայապատրանքների առկայությունը, որպեսզի... Ավելին⇒