Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 29, 2016 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Սուրբ Մարկոսի տաճար
Սուրբ Մարկոսի տաճար

Սուրբ Մարկոսի տաճար (իտալ.՝ Basilica di San Marco) Վենետիկի մայր տաճար, որը հանդիսանում է բյուզանդական ճարտարապետության բացառիկ օրինակ Արևմտյան Եվրոպայում: Տեղակայված է Սուրբ Մարկոսի հրապարակում՝ Դոժերի պալատի հարևանությամբ:

Տաճարը զարդարված է բազմաթիվ խճանկարներով, որոնք կատարված են բյուզանդական ոճով: Այստեղ են պահվում սուրբ Մարկոս առաքյալի մասունքները, ինչպես նաև բազմաթիվ թանկարժեք արվեստի գործեր, որոնք բերվել են Կոստանդնուպոլիսից խաչակրաց արշավանքների ժամանակ:

1987 թվականին Վենետիկի այլ հուշարձանների հետ ճանաչվել է... Ավելին