Կաղապար:Օրվա հոդված/Սեպտեմբերի 9, 2012 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված

«Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» (անգլ.՝ Underworld: Evolution) (2006) Լեն Ուայզմանի ֆիլմերից է, «Ուրիշ աշխարհ» (2003) ֆիլմի շարունակությունը:

Հասարակ մահկանացուներից թաքցված չարագուշակ գիշերային աշխարհում չի դադարում անզիջում պայքարը վամպիրների և մարդագայլերի ցեղախմբերի միջև: Ժամանակն է եկել, որ վամպիր ռազմուհի Սելինն ու կես մարդագայլ կես վամպիր Մայքլը պարզեն, թե ինչից է սկսվել այս դարավոր հակամարտությունը: Մարտնչելով երկու ցեղախմբերի հզոր թշնամիների հետ, նրանք իմանում են արյունալի ինտրիգայի և արգելված սիրո մասին: Նրանց մեծ պայքար է սպասվում, որը վերջ կդնի հավերժական պայքարին, որում անմահները կհատուցեն իրենց չարագործությունների համար:

Ֆիլմը սկսվում է իրադարձություններով, որը տեղի է ունենում 1202 թվականին: Վամպիրրների բանակը, երեք ավագների` Վիկտորի, Մարկուսի և Ամելիայի գլխավորությամբ, հասնում է մի գյուղ, որը լիքն էր ծվեն-ծվեն արված մարդկային դիակներով: շարունակել...