Կաղապար:Օրվա հոդված/Սեպտեմբերի 7, 2014 թ.
Հայկական լեռնաշխարհն անասնաբուծության սկզբնավորման կենտրոններից էր. այստեղ դեռևս հնագույն ժամանակներում է մարդն սկսել վարժեցնել ու ընտելացնել վայրի կենդանիներին և օգտագործել իր տնտեսական կարիքների համար։ Հանրապետության լեռնազանգվածներում (հատկապես Վայոց ձորի և Արարատի մարզերում) ներկայումս հանդիպող վայրի ոչխարն ու այծն ընտանի տեսակների նախահայրերն են։
Անասնաբուծությունը Հայաստանում նկատելի զարգացման է հասել I հազարամյակում և հատկապես Ուրարտուի համահայկական թագավորության (8-6-րդ դարեր) ժամանակաշրջանում։
19-րդ դարում ոլորտի զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո, իսկ ինտենսիվ հիմքերի վրա է դրվել խորհրդային տարիներին։ ՀՀ անկախացումից հետո ագրարային բարեփոխումների առաջին տարիներին թույլ տրված սխալների պատճառով լրջորեն տուժել է նաև անասնաբուծությունը շարունակել...