Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 30, 2017 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Ռիելը 1885 թվականին
Ռիելը 1885 թվականին

Լուի Ռիել (ֆր.՝ Louis Riel, հոկտեմբերի 22, 1844, Ռեդ Ռիվեր գաղութ - նոյեմբերի 16, 1885, Ռեջայնա, Կանադա), կանադացի կարևորագույն քաղաքական գործիչներից մեկը, Մինիտոբա նահանգի հիմնադիրներից, կանադացի մետիսների ամենաճանաչված առաջնորդներից, ով պայքարի է ելել Հյուսիսարևմտյան տարածքների անգլալեզու գաղութարարների դեմ: Մետիսների ապստամբությունների շարքի գլխավոր կազմակերպիչ, որն ավարտվել է նրա մահապատժով:

Լուի Ռիելը ծնվել է 1844 թվականին Սեն-Բոնիֆաս քաղաքում` մետիսների ընտանիքում: Նրա հայրը` Լուի Ռիել Ավագը (1817-1864), սերում էր Հյուսիսարևմտյան հնաբնակներից, որսորդ էր և ֆրանկո-մետիսների ոչ ֆորմալ առաջնորդ: Նրա կինը՝ Լուի Կրտսերի մայրը՝ Ժյուլի Լաժիմոդերը (Julie Lagimodière, 1822-1906), նույնպես ծնունդով տեղացի էր, Հյուսիս–արևմուտք եկած առաջին սպիտակամորթ կնոջ աղջիկը: Երբ Լուի կրտսերը դեռևս ծծկեր երեխա էր, նրա հայրը ղեկավարում էր մորթեղենի ազատ առևտրի համար պայքարի շարժումը՝ ուղղված... Ավելին