Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 10, 2015 թ.
Միջմշակութային կոմպետենտություն, ընդունակություն արդյունավետ հաղորդակցվելու այլ մշակույթների ներկայացուցիչների հետ: Միջմշակութային կոմպետենտության կառուցվածքի մեջ մտնում են.
- Մշակութաբանական ընդհանուր և հատուկ գիտելիքիներ,
- Շփման, հաղորդակցման կարողություն,
- Միջմշակութային հոգեբանական ընկալունակություն:
Միջմշակութային հաղորդակցության կոմպետենտությունը միջոց է միջմշակութային համատեքստում արդյունավետ հաղորդակցության համար: Վերջին տարիներին հետազոտողները առանձնացնում են առավել կարևոր փաստերը, որոնք կապված են միջմշակութային հաղորդակցության կոմպետենտության հետ: Բրայան Սպիցբերգի կողմից կազմվեց այն մոդելը, որը ներառում էր միջմշակութային հաղորդակցության կոմպետենտության 3 հիմնական բաղադրիչները... Ավելին→