< Նախագիծ:Օրվա հոդված

Բասկետբոլ (անգլ. Basket - զամբյուղ և Ball - գնդակ բառերից), թիմային մարզաձև, որը մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ: Միմյանց դեմ մրցում են երկու թիմ, յուրաքանչյուրում՝ 5 բասկետբոլիստ(ուհի): Խաղի նպատակը հակառակորդ թիմի զամբյուղի մեջ գնդակը նետելն է:

Խաղը ստեղծվել է 1891-ին՝ ԱՄՆ Մասաչուսեթս

նահանգի Սպրինգֆիլդի քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի (1861-1939) կողմից: Որպես դպրոցի ֆուտբոլի մարզիչ, նրան հանձնարարվել էր ստեղծել փակ դահլիճում անցկացվող հետաքրքիր մի խաղ, որով ուսանողները կկարողանան զբաղվել ձմեռային ամիսներին: Նեյսմիթն ընտրեց երկու դեղձի կողովներ և մեխեց խաղահրապարակի պատշգամբին: Զամբյուղների բարձրությունը թելադրվեց պատշգամբի բարձրությամբ: շարունակել...