Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 9, 2017 թ.
![Բույսերի մշակում ակվապոնիկ եղանակով](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7f/CDC_South_Aquaponics_Raft_Tank_1_2010-07-17.jpg/200px-CDC_South_Aquaponics_Raft_Tank_1_2010-07-17.jpg)
Ակվապոնիկա, սիմբիոզային միջավայրում ավանդական ջրային տնտեսության (ակվակուլտուրա, ձկների, խխունջների, խեցգետնանմանների և այլ տեսակի ջրային կենդանիների բուծումն արհեստական ավազաններում) և հիդրոպոնիկայի (բույսերի աճեցումը ջրային եղանակով) համադրման պրակտիկա։ Տվյալ պարագայում բույսերի աճեցման համար հողի փոխարեն օգտագործվում է ջուրը, իսկ բուծվող ջրային կենդանիներից ստացված արտազատումներն անմիջապես օգտագործվում են որպես օրգանական պարարտանյութ։
Սովորական ջրային տնտեսություններում, ձկների կամ բուծվող այլ կենդանիների արտազատումները կուտակվում են ջրի մեջ՝ ավելացնելով ջրի թունայնությունը։ ի հակադրումն դրա, ակվապոնիկ համակարգերում օգտագործված ջուրն անցում է հիդրոպոնիկ համակարգին՝ այդ ընթացքում նիտրիֆիկացիոն մանրէների միջոցով ջրում առկա ազոտային միացությունները... Ավելին⇒