Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 31, 2014 թ.
![Բրունհիլդը (Գվինեթ Ջոնս) մեղադրում է Զիգֆրիդին (տեսարան Բայրոյթի թատրոնի բեմադրությունից)](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/41/Gwyneth_Ch%C3%A9reau_%28gro%C3%9Fer%29.jpg/110px-Gwyneth_Ch%C3%A9reau_%28gro%C3%9Fer%29.jpg)
Աստվածների մայրամուտը (գերմ.՝ Götterdämmerung), Ռիխարդ Վագների օպերա, «Նիբելունգի մատանին» շարքի չորրորդ և եզրափակիչ ստեղծագործությունը, հաջորդում է «Զիգֆրիդ» օպերային։ Լիբրետտոյի հեղինակը Վագներն է, այն գրվել է 1848-52 թթ, խմբագրվել և լրացվել է մինչև 1874 թվականը։ Երաժշտությունը գրվել է 1869-74 թթ. ընթացքում։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել Բայրոյթի փառատոնի ընթացքում 1876 թ. օգոստոսի 17-ին՝ որպես «Նիբելունգի մատանին» շարքի ամբողջական բեմադրության մաս։
Օպերայի լիբրետոն, ինչպես և ամբողջ «Նիբելունգի մատանին» շարքը, գրվել է Վագների կողմից Ցյուրիխում 1849—1852 թթ. ընթացքում: Երաժշտությունն ստեղծվել է Մյունխենում 1871—1874 թթ.: Առաջնախաղը կայացել է «Բայրոյթյան փառատոնի» ժամանակ 1876 թ. օգոստոսի 17-ին:
«Աստվածների մայրամուտի» առաջին գործողությունը տևում է 2 ժամ առանց ընդմիջումների շարունակել...