Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 1, 2018 թ.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e8/Washington_DC_view1.jpg/200px-Washington_DC_view1.jpg)
![Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/1000_most_imortant_articles_logo.svg/150px-1000_most_imortant_articles_logo.svg.png)
Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան), Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքը։ Պաշտոնական անվանումը` Կոլումբիա շրջան (անգլ.՝ District of Columbia, կրճատ` D.C): Որպեսզի քաղաքը չշփոթեն երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող համանուն նահանգի հետ, ամերիկացիները իրենց խոսակցական լեզվում այն ավանում են «Դի Սի» կամ «Վաշինգտոն Դի Սի»:
Կոլումբիա շրջանն ինքնուրույն տարածք է, որ չի մտնում ոչ մի նահանգի կազմում: Այն ձևավորվել է 1790 թվականին հատուկ ակտով և ներառել է Ջորջթաուն, ինչպես նաև Ալեքսանդրիա (մինչև 1846 թվականը) քաղաքները: Վաշինգտոն քաղաքը հիմնադրվել է 1791 թվականին և անվանակոչվել ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի պատվին: 1871 թվականին Վաշինգտոն և Ջորջթաուն քաղաքները, ինչպես նաև Վաշինգտոն կոմսությունը հռչակվում են որպես ինքնուրույն վարչական միավոր` միավորվելով Կոլումբիա շրջանում:
Քաղաքը գտնվում է Պոտոմակ գետի հյուսիսային ափին: Այն հարավ-արևմուտքում սահմանակցում է... Ավելին⇒