< Նախագիծ:Օրվա հոդված
Հովհաննավանքը
Հովհաննավանքը

Հովհաննավանք, հայկական վանական համալիր Հովհաննավանք գյուղի մոտ, Արագածոտնի մարզ, Հայաստան։ Այն գտնվում է Քասաղ գետի Արագածահայաց ժայռաբերանին: Վանքը նվրիված է Սուրբ Հովհաննես Մկրտչին։ Վանքի ամենահին շինությունը Սուրբ Կարապետ բազիլիկ տիպի եկեղեցին է, կառուցված չորրորդ դարի սկզբներին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Այդ եկեղեցու փայտե տանիքը քարե տանիքով փոխարինվել է 554 թ-ին, և հիմնովին վերանորոգվել 1652-1734 թթ-ին:

Հովհաննավանքի կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին 1216-1221 թթ-ին կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանը, կնոջ՝ Հասանի դուստր Մամախաթունի համագործակցությամբ: շարունակել...