< Նախագիծ:Օրվա հոդված
Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Վազգէն Ա․ (ռումանահայ, աշխարհիկ անունը՝ Լեւոն Կարապետ Աբրահամ Պալճեան) (3 Հոկտեմբեր, 1908, Պուխարեսթ - 18 Օգոստոս 1994), Հայ Առաքելական Եկեղեցւոյ 130-րդ Կաթողիկոս, հայագէտ եւ Հ.Հ. ազգային հերոս։

Վազգէն Ա․ (աւազանի անունը՝ Լեւոն-Կարապետ) Պալճեան, նախնական կրթութիւնը ստացած է Օտեսայի (Առաջին աշխարհամարտի (1914–18) տարիներուն, ուր հաստատուած էր Պալճեաններու ընտանիքը) հայկական նախակրթարանին մէջ։ Ռումանիա վերահաստատուելէ ետք, ուսումը շարունակած է Պուխարեսթի Միսաքեան-Քեսիմեան ազգային վարժարանին մէջ, 1924–26՝ Պուխարեսթի առեւտրական բարձրագոյն վարժարան։ 1936-ին, աւարտած է Պուխարեսթի պետական համալսարանի գրականութեան եւ փիլիսոփայութեան կաճառը, 1937-ին՝ գործնական մանկավարժութեան բաժինը։

1930-ական թուականներէն՝ ռումանահայ գաղութի խնդիրները արծարծած է «Մարտկոց» թերթին մէջ (1933, Փարիզ), ապա՝ Պուխարեսթի մէջ իր հիմնած «Հերկ» ամսագիրի 12 թիւերուն (Յունիս 1937-էն Մայիս 1938)։ 1929–43 դասաւանդած է Պուխարեսթի հայկական դպրոցներէն ներս, ան եղած է հայ գերիներուն օգնող կոմիտէի (1942–44) կազմին մէջ։ Սեպտեմբերին 1943-ին , Ռումանահայ թեմական խորհուրդի որոշումով, մեկնած է Աթէնք, ուր Ս. Կարապետ եկեղեցւոյ մէջ ձեռնադրուած է... Ավելին