Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 5, 2015 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Ռեմբրանդտ
Ռեմբրանդտ

«Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I» (1907), ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի ամենահանրահռչակ նկարներից մեկը։ Հայտնի է նաև «Ոսկե Ադել», «Ավստրիական Մոնա Լիզա» անուններով։ Ամենաթանկ վաճառված նկարներից է։ 2006 թվականին աճուրդում այն գնվեց ռեկորդային՝ $135 000 000-ով, ամերիկացի գործարար և Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենների խորհրդի նախագահ Ռոնալդ Սթիվեն Լաուդերի կողմից նրա կողմից հիմնադրված Նյու Յորքի Նոր պատկերասրահի համար:

Նկարը կատարված է Գուստավ Կլիմտին հատուկ ոսկեգույն երանգներով: Դեմքն ու ձեռքերը, որոնք պատկերված են իրական սառը տոներով, տեսողական զգացողության տեսակետից դոմինանտ են և առանձնանում են զարդապատկերների ձևով արված մնացած տարրերի ֆոնում։շարունակել...