Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 26, 2015 թ.
![ԴՆԹ-ին և NCOA2 կոակտիվատորին (կարմիր) միացված PPAR-γ (կանաչ) և RXR-α (կապույտ) ընկալիչների հետերոդիամերների բյուրեղագիտական կառուցվածքը](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/de/PPARg_RXRa_3E00.png/200px-PPARg_RXRa_3E00.png)
Կորիզային ընկալիչներ, մոլեկուլային կենսաբանությունում` սպիտակուցային բնույթի ընկալիչների տեսակ, որոնք ընկալունակ են ստերոիդային, վահանագեղձի յոդ պարունակող հորմոնների, ինչպես նաև մի շարք այլ մոլեկուլների նկատմամբ:
Կորիզային ընկալիչները տրանսկրիպցիայի գործոններ են, քանի որ կարող են անմիջականորեն միանալ ԴՆԹ-ին և այլ սպիտակուցների հետ կարգավորել գեների էքսպրեսիան: Կորիզային ընկալիչներով գենի էքսպրեսիան սովորաբար կատարվում է այն դեպքում, երբ լիգանդը միանում է ընկալչին: Սրա արդյունքում ընկալիչը ձևափոխվում է (կոնֆորմացվում) և ակտիվանում, որից հետո` հարուցում գենի էքսպրեսիա: Այս հատկության շնորհիվ կորիզային ընկալիչները կարգավորում են օրգանիզմի զարգացումը, հոմեոստազն ու նյութափոխանակությունը:շարունակել...