Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 25, 2016 թ.
![Ումբրիել (արբանյակ)](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2f/PIA00040_Umbrielx2.47.jpg/200px-PIA00040_Umbrielx2.47.jpg)
Ումբրիել, Ուրանի մեծ արբանյակներից, նշանակվում է նաև Uranus II։ Ուրանի արբանյակներից չափերով և զանգվածով երրորդն է։ Հայտնաբերվել է Ուիլիամ Լասսելի կողմից 1851 թվականին Արիելի հետ միաժամանակ և անվանվել Ալեքսանդր Փոփի Խոպոպի առևանգումը պիեսի կերպարի անունով։
Ումբրիելը հիմնականում կազմված է սառույցից, որում խառնված են մեծ քանակությամբ քարերի ապարներ։ Հնարավոր է՝ արբանյակն ունի քարե միջուկ, որը պատված է սառցե մանտիայով։ Մակերևույթը ամենամուգն է Ուրանի արբանյակների մեջ և, ինչպես երևում է, հիմնականում ձևավորվել է հարվածային ազդեցությունների արդյունքում։ Այնուամենայնիվ կիրճերի առկայությունը խոսում է էնդոգենիկ պրոցեսների մասին, որոնք հավանաբար տեղի են ունեցել արբանյակի... Ավելին⇒