Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 24, 2016 թ.
![Դանիլո Ավելար](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/%D0%94%D0%B0%D0%BD%D1%96%D0%BB%D1%83_%D0%90%D0%B2%D0%B5%D0%BB%D0%B0%D1%80.jpg/200px-%D0%94%D0%B0%D0%BD%D1%96%D0%BB%D1%83_%D0%90%D0%B2%D0%B5%D0%BB%D0%B0%D1%80.jpg)
Դանիլո Ավելար բրազիլացի ֆուտբոլիստ, «Տորինո» ակումբի պաշտպան: Դանիլո Ավելարը ձախլիկ է և հանդես է գալիս եզրային կիսապաշտպանի դիրքում, սակայն Բրազիլիայում անցկացրած տարիներին նա հանդես էր գալիս նաև ձախ պաշտպանի դիրքում: Խաղացել է բրազիլական, ուկրաինական, գերմանական ու իտալական տարբեր ակումբներում: «Շալկե 04» ակումբի կազմում դարձել է Գերմանիայի գավաթի խաղարկության հաղթող (2010-11):
Դանիլոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի Բրազիլիայում։ 2004 թվականից մինչև 2005 թվականը նա հանդես է եկել «Պարանավաի» ակումբում, այնուհետև խաղացել «Ժոինվիլ» և «Պարանա» ակումբներում։ 2008 թվականից մինչև 2010 թվականը նա խաղացել է «Ռիու-Կլարու» ակումբի կազմում։ 2009 թվականին Սերիա A2-ի Պաուլիստայի Լիգայում հեղինակում էերկու գոլ: 2010 թվականին Լիգա Պաուլիստայի շրջանակներում նա անցկացնում է... Ավելին⇒