Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 1, 2017 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Կատալոնիան Իսպանիայի քարտեզի վրա
Կատալոնիան Իսպանիայի քարտեզի վրա

Կատալոնիայի անկախության հանրաքվե (կատ.՝ Referèndum sobre la independència de Catalunya), անկախության հանրաքվե, որի իրականացումը պլանավորվել է Կատալոնիայի իշխանությունների կողմից (Իսպանիայի շրջան) 2017 թվականի հոկտեմբերի 1-ին։

Կատալոնիան մարզ է Իսպանիայի հյուսիսարևելյան մասում, որը ցանկանում է անկախանալ թագավորությունից։ Կատալոնացիների պայքարը՝ Իսպանիայի կազմից դուրս գալու համար, շարունակվում է մի քանի հարյուրամյակ։ Սեպտեմբերի 11-ը Կատալոնիայի ազգային օրն է։ 1714 թվականի այդ օրը Կատալոնիան կորցրել է իր անկախությունը։ Անկախության կորուստը Իսպանական ժառանգության համար պայքարի հետևանքն էր։ Մարզը ինքնավարություն է ստացել միայն 1979 թվականից հետո, երբ մահացել է բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոն: Սակայն ինքնավարությունը չի գոհացրել կատալոնացիներին։ Անջատողականությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ Կատալոնիայի ինքնավար մարզը, որտեղ ապրում է... Ավելին