Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 1, 2014 թ.
Ճառագայթալողակ ձկները (լատին․՝ Actinopterygii) պատկանում են ոսկրավոր ձկների վերնադասին:
Ճառագայթալողակ ձկները շուրջ 20 հազար տեսակ են, և կազմում են այժմյան ձկների 90%-ը: Տարածված են գրեթե բոլոր ջրավազաններում և նրանց խորություններում: Ի տարբերություն մյուս տեսակների, սրանք ունեն մի շարք տարբերիչ հատկանիշներ: Չունեն ռոստրում, բերանը գտնվում է դնչի ծայրին:
Բոլոր տեսակներն ունեն բազմաթիվ մանր, եռանկյունաձև ատամներ, որոնք դասավորված են ոչ միայն ծնոտների, այլև քիմքի վրա