Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 5, 2012 թ.
![Տյուբերկուլյոզի հարուցիչները](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0a/TB_Culture.jpg/130px-TB_Culture.jpg)
Տուբերկուլյոզ (լատին․՝ tuberculum նշանակում է թմբիկ, հայերեն տարբերակներ` պալարախտ, թոքախտ), սպեցիֆիկ վարակիչ հիվանդություն է: Հարուցիչը տուբերկուլյոզի միկոբակտերիան է: Առավել հաճախ ախտահարվում են շնչառական օրգանները, սակայն ախտաբանական պրոցեսի մեջ ընդգրկվում են նաև այլ օրգան համակարգերը:
Տուբերկուլյոզը հնագույն և տարածված հիվանդություններից մեկն է աշխարհում: Հայտնաբերվել են տուբերկուլյոզանման ախտաբանական երևույթներ դեռևս քարե դարի մարդկանց և Եգիպտոսի մումիաների ոսկրային մնացորդներում: Հին դարերի բժիշկները առանձնացնում էին տուբերկուլյոզին բնորոշ ախտանշանների կոմպլեքս. ուժեղ հազ` խորխարտադրությամբ, հաճախակի արյունափսխումներով և տենդով, որը բերում էր հիվանդի արագ հյուծման. այստեղից առաջացել է տուբերկուլյոզի հետազոտություններով զբաղվող գիտության` ֆիթիզիատրիայի (հուն․՝ фθίσις -հյուծում, քայքայում) անվանումը: շարունակել...