Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 3, 2017 թ.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ce/Johan_amos_comenius_1592-1671.jpg/200px-Johan_amos_comenius_1592-1671.jpg)
Յան Ամոս Կոմենսկի, չեխ մանկավարժ-հումանիստ, հասարակական գործիչ։
Չեխ մանկավարժ Յան Ամոս Կոմենսկին 17-րդ դարի նշանավոր դեմոկրատ մանկավարժներից է, գիտական մանկավարժության հիմնադիրը, ուսուցման դաս-դասարանային համակարգի ստեղծողը:
Կոմենսկու ստեղծագործության գլուխգործոցը «Մեծ դիդակտիկա» աշխատությունն է: Դրանում քննարկվում են ուսուցման սկզբունքներին, մեթոդներին, կազմակերպման ձևերին վերաբերող հարցեր: Այն, ըստ էության, գիտական մանկավարժության առաջին շարադրանքն է, որտեղ կարելի է հանդիպել մանկավարժության մի շարք հարցերի գիտական և սպառիչ վերլուծության:
Կոմենսկու տեսության մեջ կենտրոնական է գիտականորեն հիմնավորված կրթական համակարգ ստեղծելու հարցը: Կոմենսկին, քննադատելով իր ժամանակի դասային կրթական համակարգը, նրան հակադրում է մի նոր, խորապես դեմոկրատական համակարգ, որը դպրոցական բոլոր աստիճանները մատչելի է դարձնում բոլոր խավերի ներկայացուցիչների համար: Կոմենսկու առաջադրած դպրոցական համակարգի կարևոր օղակը... Ավելին⇒