< Նախագիծ:Օրվա հոդված
Հովհաննես առաքյալը
Հովհաննես առաքյալը

Հովհաննես առաքյալ (եբրայերեն՝ יוחנן‎ «Յոհանան» - «Տերը ողորմած է», լատին․՝ Iohannes Zebedaei; նաև` Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան), ըստ Նոր Կտակարանի` Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, Հակոբոս առաքյալի կրտսեր եղբայրը, Զեբեդեոսի և Սաղոմեի որդին, Հիսուսի սիրելի աշակերտը: Ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից նրան է վերագրվում Նոր Կտակարանի կանոնի մաս կազմող ըստ Հովհաննեսի ավետարանի, Հայտնության և Հովհաննեսի երեք ընդհանրական թղթերի հեղինակությունը:

Համատես Ավետարանները մեզ հայտնում են, որ Հովհաննես առաքյալը Զեբեդեոսի և Սաղոմեի որդին էր, Հակոբոս Զեբեդյանի եղբայրը, Պետրոս ու Անդրեաս առաքյալների որսակիցը, Հիսուսի կողմից առաջին կանչվածներից մեկը (հմմտ. Մատթ. 4:21, Մարկ. 1:19, Ղուկ. 5:10): շարունակել...