< Նախագիծ:Օրվա հոդված

«Ոսկու տենդ» (անգլ.՝ The Gold Rush), աշխարհահռչակ Չառլի Չապլինի համր լիամետրաժ ֆիլմ, նկարահանված 1925 թվականին: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է՝ 1925 թվականի հունիսի 26-ին, ԱՄՆ-ում: Համարվում է Չապլինի լավագույն ֆիլմերից մեկը: 1898 թվական. Ալյասկա. «Ոսկու տենդի» ժամանակներ:

Այստեղ է ժամանում միայնակ թափառաշրջիկ Չառլին, ով եկել է ոսկեհանությամբ զբաղվելու: Նա թափառում է սառցակալած ժայռերով ու դաշտերով: Փոթորիկ է սկսվում և թափառաշրջիկը ստիպված մի սառած խրճիթում է թաքնվում: Այստեղ նաև ապաստան է գտել հանցագործ Սև Լարսենը, ով հետապնդվում է ոստիկանության կողմից: Քիչ հետո նրանց է միավորվում ևս մեկ ոսկեհան՝ Մեծ Ջիմ անվամբ: շարունակել...