Երբ օգտագործել խմբագրել

Տեղադրեք կաղապարը միայն այն դեպքում, երբ լուրջ փաստեր ունեք, որ հոդվածն ամբողջությամբ կամ նրա մի մասը վատ կամ մեքենայական թարգմանություն է։ Խնդրում ենք նաև հոդվածի քննարկման էջում բացատրել՝ ինչու եք ավելացրել կաղապարը` բերելով համապատասխան փաստարկները, համաձայն որոնց Ձեր կարծիքով հոդվածը վատ թարգմանության արդյունք է:

Երբ հեռացնել խմբագրել

Կաղապարի առկայությունը դեռ չի նշանակում, որ հոդվածը վատ կամ մեքենայական թարգմանություն է, և կարող է հեռացնել ցանկացած ոք հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում.

  1. Քննարկման էջում կա համաձայնեցում, կամ վատ թարգմանված մասերը ուղղվել կամ հեռացվել են,
  2. Հստակ չէ, որ վատ թարգմանություն է, համապատասխան բացատրությունը քննարկման էջում տրված չէ,
  3. Քննարկման բացակայություն կամ քննարկումը դարձել է ոչ ակտիվ:

Ինչպես օգտագործել խմբագրել

Տեղադրեք {{ՎԹ1|date=Մարտ 2024}} հոդվածի վերևում, դրանից հետո տեղադրեք Ձեր բացատրությունը հոդվածի քննարկման էջում: Եթե ցնականում եք տեղադրել ենթավերնագրում, օգտագործեք {{ՎԹ1|talk=ենթավերնագրի անվանում|date=Մարտ 2024}}:

Կաղապարը պետք է տեղադրել միայն հոդվածների հիմնական տիրույթում: Մի տեղադրեք այս կաղապարը քննարկման էջերում, մասնակցային էջերում, կանոններում և այլ էջերում: