Մեծ Եղեռնի ժամանակ սպանված հայեր, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի գրքի լուսանկար
Մեծ Եղեռնի ժամանակ սպանված հայեր, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի գրքի լուսանկար

Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրքերեն՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide) Թուրքիայի կառավարող շրջանների կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1892-1923 թթ. զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600 հայազգի մտավորական։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է։

Առաջին համաշխարհային պատերազմը հնարավորություն է ընձեռում Երիտթուրքերին հաշվեհարդար լինել կայսրության հպատակ հայերի հետ` իրականացնելով դեռևս 1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։

Մինչև ցեղասպանությունը երիտթուրքերը սկսեցին հայերի և կայսրության տարածքում գտնվող այլ քրիստոնյանների զինաթափումն ու ոչնչացումը։ 1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն։

Շարունակել