Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 2, 2023 թ.
- ․․․ աշխարհում պահպանված առաջին գրավոր բողոքը (նկարում) ցուցադրվում է Բրիտանական թանգարանում, այն գրվել է մ.թ.ա. 1750 թվականին, և 2021 թվականին համացանցային մեմի հիմք է դարձել։
- ․․․ անգլիացի այս դարպասապահը թանձր մառախուղի պատճառով դադարեցված խաղում 15 րոպե մնացել է դաշտում՝ սպասելով մրցակցի գրոհին։
- ․․․ ՀԱՀ երկաթուղու ղեկավարությունը արջանման պավիանին աշխատանքի է ընդունել որպես սլաքավար, որը ինը տարվա ծառայության ընթացքում երբեք չի սխալվել և գնացքներին ուղղորդել է ճիշտ երթուղիով։
- ․․․ կեղտոտ պանդոկապանի ժառանգությունը կապիտալիզացվել է, և մի քանի դար եկամտի աղբյուր դարձել լոնդոնցի գործարարների համար։
- ․․․ աշխարհի ամենատարեց դպրոցականը սկսել է դպրոց հաճախել 84 տարեկան հասակում, գերազանց է եղել բոլոր առարկաներից, բացառությամբ ֆիզկուլտուրայի։