․․․ որ աշխարհի ամենահին կաշվե կոշիկը հայտնաբերվել է Հայաստանում` Վայոց Ձորի մարզում, և այն մոտ 5500 տարվա վաղեմության է:
․․․ որ 2005 թ.-ին հայտնաբերվել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (մ.թ.ա. 95-55 թթ.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ (Արցախ) քաղաքը և այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է:
․․․ որ 1921 թ.-ի ապրիլի 27-ին Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան, իսկ սպարապետ Գարեգին Նժդեհը դարձավ վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» շքանշանով: