Կաղապարի քննարկում:Սիրտանոթային համակարգի ֆիզիոլոգիա

Այս հոդվածը ստեղծվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։

Վերնագիր խմբագրել

Կաղապարի վերնագիրը պետք է փոխվի. ճիշտը Սրտանոթային... ձևն է` [1], [2], [3]: --23artashes (քննարկում) 12:10, 5 Փետրվարի 2015 (UTC)

Ճիշտն ասած չգիտեմ, թե մասնագիտական գրականության մեջ ինչպես է։ Բայց քանի որ կաղապարի ստեղծողը մասնագետ է, լավ կլինի իրեն լսենք։ Գարվիք ջան, կարձագանքե՞ք։ --Լիլիթ (քննարկում) 08:37, 6 Փետրվարի 2015 (UTC)
Լեզվի կանոններով «ի»-ն սղվում է: Եթե բաղադրիչների տեղերը մտովի փոխենք, հո չե՞նք ասի՝ անոթասիրտային, կասենք՝ անոթասրտային: «Սիրտ» արմատով կազմված բոլոր բառերում «ի»-ն սղվում է: Բոլոր բառարաններում և հանրագիտարաններում այդպես է: --23artashes (քննարկում) 08:44, 6 Փետրվարի 2015 (UTC)
Բժշկական հանրագիտարանում ամեն տեղ սիրտանոթային է գրված։--Լիլիթ (քննարկում) 08:52, 6 Փետրվարի 2015 (UTC)

Լիլիթ 23artashes Բոլոր մասնագիտական անատոմիական, ֆիզիոլոգիական, կենսաբանական գրքերում գրվում է «սիրտանոթային»... միգուցե հայերենում «ի»-ն սղվում է, սակայն փաստացի մասնագիտական գրականության մեջ այն «սիրտանոթային» է: երկրորդ տարբերակն էլ կա, երբ գրվում է «սիրտ-անոթային»... հավանաբար այդես ավելի ճիշտ կլինի, քան սրտանոթային շնորհակալություն Գարվիք (քննարկում) 09:04, 6 Փետրվարի 2015 (UTC)

Return to "Սիրտանոթային համակարգի ֆիզիոլոգիա" page.