Փոփոխություններ խմբագրել

Դիմելու ձևը դու/քեզ-ից փոխվել եմ դուք/ձեզ-ի, քանի որ Վիքիփեդիայում կարող է ներդրում կատարել ցանկացած անձ, ցանկացած տարիքովկրթությամբայլ, և «դու»-ն կարող է ոչ բոլորին դուր գալ: Տեքստը ընդհանուր առմամբ կարճացրել եմ, որ ավելի գրավիչ լինի կարդալու համար: Բացատրությունները, որոնք կարող էին ձեռք բերվել հղման վրա կտտացնելով (օր.՝ ստորագրության մասին), հեռացրել եմ բարի գալստյան հաղորդագրությունից: Chaojoker 16:38, 6 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել

Ես ինքս էլ կասկածում էի դու, թե դուք։ Մտածեցի, թե «դուն» ավելի անմիջական է և որ վիկիպեդիայում խմբագրողները հիմնականում անմիջական մարդիկ են։ Ինչևէ, չեմ վիճում այդ հարցում։ Իսկ տեկստը կարճացնելու հարցում լիովին համամիտ եմ։ Սակայն, երկրորդ պարամետրը հեռացնելուց հետո կաղապարը տեղադրող մասնակցի ստորագրությունը հայտնվում է կաղապարից դուրս, թեև իմ կարծիքով սա կարելի է լուծել այնպես, որ մեկ պարամտրով էլ կաղապարը լիարժեք գործի։ Վերջում մեկ նկատառում էլ. թերևս կարելի է պահպանել ավելացվող ենթավերնագիրը, քանի որ այդ դեպքում մասնակցի քննարման էջի ցանկը կլինի ամենավերևում. դա ավելի նախընտրելի չէ՞։ --vacio 13:13, 11 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել

«Subst» խմբագրել

Այս պահին մի քանի հարյուր մասնակացային էջ է հղվում այս կաղապարին։ Այսինքն, դրանք տեղադրված են առանց «subst» արտահայտության։ Ի հարկե, կարելի է առանց դժվարության դա բոտով ավելացնել։ Սակայն ես միշտ ցանկացել եմ քննարկել այս ենթաարտահայտության գործածման նպատակահարմարությունը։ Նախևառաջ կարծես դա այդքան էլ գործածական չէ մյուս վիկիպեդիաներում (այդ թվում՝ անգլերեն)։ Երկրորդ, մենք գործածում ենք շատ այլ կաղապարներ առանց այդ ենթաարտահայտության. կաղապարներ, որոնք տեղադրված են հարյուրավոր կամ հազարավոր հոդվածներում և մասնակցային քննարկման էջերում (տեղեկաքարտեր, սկսնակ հոդվածի նշման կաղապարներ, քննարկման/քվեարկման կաղապարներ, ևն), և այն դեպքում, երբ կաղապարի փոփոխման հետ փոփոխվում են հազարավոր հոդվածներ, որևէ խնդիր չի ծագում (եթե ի հարկե դա ճիշտ է արվում)։ Ո՞րն է չափանիշը, ինչով ենք որոշում, թե ո՛ր կաղապարը գործածել «subst»-ով, որը՝ ոչ։ Սրանք, ի հարկե, զուտ մի քանի հարցեր։ Ես նաև ունեմ մեկ նկատառում. նորեկ մասնակիցը, ում էջում տեղադրվել է «subst»-ով կաղապարը՝ փորձելով պատասխանել հաղորդագրությանը իր մասնակցային էջում և տեսնելով ինչ-որ անհասկանալի նշաններ ու կոդեր, արդյոք չի՞ ստանա սխալ տպավորություն, թե վիկիպեդիայում խմբագրելու համար պետք է լինել ծրագրավորող կամ առնվազն տիրապետել ծրագրավորման ինչ-որ լեզուներ։ Դրան հակառակ, եթե նա տեղադրված տեսնի միայն {{Ողջույն}} արտահայտությունը, միանգամից կհասկանա, որ վիկիպեդիայում գործածվում են ինչ-որ կաղապարներ, որոնք հեշտացնում ու պարզացնում են խմբագրումներ կատարելը և հոդվածները ձևավորելը։ Սա այսպես ասած կլինի նրա առաջին դասը։ Սա ասում եմ իմ սեփական փորձից, կուզենայի լսել այլ մասնակիցների կարծիքները։ --vacio 13:37, 11 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել

Ինչքանով ես հասկացա, subst-ը օգտագործվում է այն պատճառով, որ կաղապարի փոփոխման հետ տվյալ դեպքում քննարկման էջը չդեֆորմացվի, եթե միակ պատճառը դա է, ապա դրա օգտագործելը անիմաստ եմ համարում` այս դեպքում:6AND5 13:59, 11 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել
Ուղղակի պետք է հետևել կաղապարների փոփոխման գործընթացներին, որ ոչ ճիշտ փոփոխությունները այլ էջերում բացասական փոփոխություններ չառաջացնեն:6AND5 14:01, 11 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել
Ըստ էության subst–ը գործածելու պատճառները երկուսն են՝
  1. Չգիտեմ, ինչպես է MediaWiki–ի վերջին տարբերակներում, բայց ժամանկաին, ամեն անգամ կաղապարը փոփոխելից, մասնակցիը ստանում էր «դուք ունեք նոր հաղորդագրություններ», քանի որ փոխվում էր նաև իր քննարկման էջը։
  2. subst–ը տեղադրում է տվայլ պահին եղած կաղապարի կոդը էջում, և այլնս կաղապարի հետ միասին չի փոփոխվում։ Բնակնաբար օրինակ հոդվածներում գործածվող կաղպարներում, մենք ուզում ենք, որ կաղպարը փոփոխելիս, դա արտացովլի նաև հոդվածներւմ, իսկ կաղպարի խուճուճ-վանող կոդը չերևա։ Ժամանակին քննրակման էջում գրված «Բարի գալուստ»–ի դեպքում դա անիմաստ է, և եթե subst–ը չի գործածվում, դա ստեղծում է անիմաստ ծանրաբեռնվածություն սեռվերների վրա։ Եվ երկրորդ պատճառը, հենց ռեսուրսները ավելի խնայողական գորածածումն է։ Ենթարդենք կա մոտ 200 մանսակցի քննարկման էջ, որտեղ այս կաաղպարը subst–ով չի, ու եղել է մոտ 10 խմբագրում, վերջին շաբաթում։ Դա նշանկաում է, որ սեռվերների ռեսուրսները անիմաստ վատնել ենք 2000 անգամ կաղպարի կոդը մշակելու և տվյալների բազայում այն թարամցնելու համար։ Այնպես, որ subst–ը չգորոծածեու ոչ մի պատճառ չեմ տեսնում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 14:42, 11 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել
Դե եթե այդպես է, խնդիր չկա, կշարունակենք նույն կերպ:6AND5 15:10, 11 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել
Ալեքսեյ, նշանակում է, որ {{Ավազարկղ}}, {{Զգուշացում}} և նման այլ կաղապարները և՞ս ըստ քեզ ցանկալի է տեղադրել «subst»-ով։ --vacio 09:12, 12 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել
Ի դեպ, ճշտեցի։ Կաղապարի փոփոխումից հետո, և դրա՝ մասնակցի քննարկման էջում արտածվելուց հետո, մասնակիցը «նոր ուղերձի» մասին հաղորդագրություն չի ստանում։--vacio 17:01, 20 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել

Ստորագրություն խմբագրել

Պանդուխտի վերջին փոփոխությունից հետո, ստորագրությունը հայտնվում է կաղապարից դուրս, և հաճախ այն ստանում է այսպիսի տեսք։ Ավելի լավ չի՞ լինի, որ այն մնա կաղապարի ներսում։ --vacio 14:06, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել

Քանի որ արձագանք չկար, փոխեցի նախկին տարբերակին։ Այժմ կաղապարն ավելացնելիս ստորագրություն անհրաժեշտ չէ. միայն նշել սեփական ծածկանունը որպես երկորդ պարամետր։ --vacio 15:46, 27 Դեկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել
Ես վերջերս փոփոխել էի ստորագրությունը կաղապարի մեջ։ Սակայն նշվել է, որ չի աշխատում։ Կարո՞ղ է ինչ որ մեկը նշել, թե կոնկրետ ինչը չի գործում, քանի որ ինձ թվում էր, թե ամեն նորմալ է։ Ի դեպ, իմ փոփոխման պատճառն այն էր, որ ներկա դրությամբ ստորագրության միջի ամսթավերը ամեն օր ինքնաբերաբար թարմացվում են։ (Օրինակ այստեղ մարտի 31-ին տեղադրված կաղապարում այսօրվա ամսաթվերն են)։ --vacio 14:45, 15 Մայիսի 2011 (UTC)Պատասխանել
Այժմ փորձեցի վերհիշել, թե ինչը չէր աշխատում, և կարծում եմ կարող է {{subst:ողջույն}} ~~~~ օգտագործման պահի պատճառով եմ հետ շրջել, քանի որ երկու անգամ էր հիշատակվում: Սակայն, այժմ տեսա, որ {{subst:ողջույն}} և {{subst:ողջույն|Chaojoker}} ~~~~ ձևերի հետ խնդիր չունի, և եթե լուծում է նաև թվականների հարցը (որը նախկինում չէի նկատել, շնորհակալություն նկատելու և լուծելու համար)՝ շատ լավ է: Chaojoker 09:07, 17 Մայիսի 2011 (UTC)Պատասխանել
Օք :) --vacio 09:30, 17 Մայիսի 2011 (UTC)Պատասխանել

Համագործակցության պատուհանի ավելացում կաղապարում խմբագրել

Ընկերներ, մտածեցի՝ կարելի է կաղապարում համագործակցության մասին էլ նշել։ Այսպիսին կլինի կաղապարը։ Ի՞նչ կասեք։ --ջեօ   18:50, 10 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել

Ժպիտիկ խմբագրել

Հարգելի խմբագիրներ, ցանկանում եմ իմանալ ձեր կարծիքը հետևյալի վերաբերյալ։ Այս կաղապարի առաջին տողի «կետադրական» ժպիտիկը` ։), ցանկանում եմ փոխարինել պատկերով`  ։ Ստացվում է այսպես։ Ի՞նչ կարծիքի եք, ավելի լավ չէ՞։ --23artashes (քննարկում) 19:26, 15 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Սիրուն է։ Դեմ չեմ   --Jeo 19:30, 15 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Փորձը փորձանք չէ։ --BekoՔննարկում 19:32, 15 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Ուրեմն փոխում եմ   --23artashes (քննարկում) 18:24, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Վիքիպեդիա:Հինգ սյուներ խմբագրել

Առաջարկում եմ Վիքիպեդիա:Հինգ սյուների հղումը դնել կաղապարում: Ցանկալի է ձախ սյունակի մեջ (այսպես կամ «Ի՞նչ Վիքիպեդիան չէ»-ի փոխարեն՝ «Ի՞նչ Վիքիպեդիան չէ»-ն պահպանելով)--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:55, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Համագործակցության պատուհանի ավելացում կաղապարում-2 խմբագրել

Հարգելի վիքիհամայնք, վերաբացվում է մի քննարկում, որը վերաբերում է ողջունի կաղապարում համագործակցության պատուհանի ավելացմանը: Այս քայլով մենք ոչ միայն կողջունենք նորեկներին, այլև կուղղորդենք դեպի վիքինախագծեր, այլ ոչ թե նորեկի սխալները հետ կշրջենք հոդվածներում: Բայց մինչ քննարկում բացելը հետաքրքրվեցի այս ամենի տեխնիկական կողմով, և Ջեօն ասաց, որ նախկինում սա պրակտիկայում չի կիրառվել, քանի որ ամեն անգամ «համագործակցության կաղապարում փոփոխություններ անելուց հետո մասնակիցների քննարկման էջում փոփոխություն էր ցույց տալիս», իսկ հետո Աշոտն ասաց, որ «այդ խնդիրը մեդիավիքիի նախկին տարբերակներում էր» և հիմա չկա: Ուստի եթե չկա խնդիր, ուստի կարելի է սա կիրառության մեջ դնել: Հետաքրքիր կլինի լսել արձագանքները: Շնորհակալություն:--Արամ քննարկում 22:12, 24 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Համաձայն եմ առաջարկի հետ: Խնդիրն իրոք էլ չկա: Բացի դա կարող ենք օգտագործել համագործակցույուն կաղապարի տեքտը, ոչ թե կաղապարը (ողջույնի նման): Ավազարկղում կա փորձնական տարբերակը[1]--ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:08, 24 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Եթե տեխնիկական առումով էլ խնդիր չկա, ուրեմն դեմ չեմ։ --Ջեօ 07:40, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ես էլ չեմ դեմ։--Լիլիթ (քննարկում) 09:38, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
  Արված է--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:14, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Return to "Ողջույն" page.