Կաղապարի քննարկում:Ասորական գիր
՞ խմբագրել
Սիրիայերե՞ն։ Միգո՞ւցե «սիրիական գիր» (տես՝ Հայկական գիր, վրացական գիր և այլն...)։ Եվ ընդհանրապես, Սիրիայի պաշտոնական լեզուն արաբերեն է, Վադգթ ջան։ Այս տառերը քեզ որտեղի՞ց։ ջեօ 20։35, 11 Հունվարի 2014 (UTC)
- Ջեօ ջան, Սիրիայերենը մեռած լեզու է նախկինում այդ լեզվով խոսացել են Ասորիները: Ձեր մոտ հարց կառաջանա «իսկ ին՞չու Սիրիայերեն», որովետև Ռուսերենում լեզվի անունը Сирийский язык է իսկ անգլերենում Syriac language է, Հայերենում այն կլինի այսպես Սիրիայերեն: Մանրամասների համար կարող ես կարդալ թվարկածս Ռուսերեն և անգլերեն հոդվածները: --Vadgt (քննարկում) 21:00, 11 Հունվարի 2014 (UTC)
- Բայց Сирийский язык-ը դա ասորերենն է, ոչ թե Սիրիայերեն։ --Lilitik22 (քննարկում) 21:06, 11 Հունվարի 2014 (UTC)
- Լիլիթն ինձնից առաջ ընկավ։ Ասորերենի մասին է այստեղ խոսքը։ ջեօ 21:12, 11 Հունվարի 2014 (UTC)
- ինչու պետք է լինի երկու հատ ասորերեն, ձեր ասած ասորերենը՝ Сирийский язык-ը և Ассирийский язык-ը: Այստեղ պետք է տեսակավորել անուները, ինչը ես էի անում: --Vadgt (քննարկում) 21:50, 11 Հունվարի 2014 (UTC)
- Անվանման ճիշտ տարբերակն իմանալու համար հարցրերցի Ֆեյսբուքի Մայրենի լեզվի դասեր խմբի լեզվաբաններին։ Լեզվաբան պարոն Հրաչ Մարտիրոսյանի պատասխանն եմ այստեղ զետեղում. Նորը՝ ասորերեն (Syriac), հինը՝ ասուրերեն կամ ասորեստաներեն (Assyrian). ակկադերենի բարբառ է (մյուսը բաբելերենն է)։ Հետևաբար՝ Сирийский язык֊ը ասորերենն է։ Խնդրում եմ անվանափոխիր, Վադգթ։ ջեօ 10:38, 12 Հունվարի 2014 (UTC)
- ինչու պետք է լինի երկու հատ ասորերեն, ձեր ասած ասորերենը՝ Сирийский язык-ը և Ассирийский язык-ը: Այստեղ պետք է տեսակավորել անուները, ինչը ես էի անում: --Vadgt (քննարկում) 21:50, 11 Հունվարի 2014 (UTC)
- Լիլիթն ինձնից առաջ ընկավ։ Ասորերենի մասին է այստեղ խոսքը։ ջեօ 21:12, 11 Հունվարի 2014 (UTC)
- կարծում եմ այստեղ թյուիմացություն կա: Որովհետև Assyrian-ը պետք է լիներ Ասորերենը պարզ թարգմանություն: --Vadgt (քննարկում) 10:45, 12 Հունվարի 2014 (UTC)
- սա բառով չի որորշվում, պարզապես շատ ծիծաղելի է որ այդ պես է թարգմանվում քանի որ Assyrian - Ասորի (Ասորերեն, Ասորական), Syriac - Сирийский - ին՞չ թարգմանվում հայերեն՝ նորից Ասորի (Ասորերեն, Ասորական): Իսկ ասուրերենը գուգլ տրանսլեյթով թարգմանվում է այպես: Ասորերենը՝ այսպես: --Vadgt (քննարկում) 12:26, 12 Հունվարի 2014 (UTC)
- Ասուրերենը և ասորերենը տարբեր են։ Ասուրերեն = Assyrian, այսինքն՝ Ասորեստանի լեզուն, իսկ ասորերեն = Syriac, այսինք Սիրայի լեզուն, որը հնում կոչել ենք Ասորիք։ Հետևաբար կաղապարն էլ պետք է անվանել Ասորական գիր, Ջեոն իրավացի է «Սիրիայերեն գիր» հասկացություն հայերենում չկա։ --vacio 13:24, 12 Հունվարի 2014 (UTC)
- Անվանափոխված է, շնորհակալությո՜ւն։ ջեօ 13:34, 12 Հունվարի 2014 (UTC)