Կախովի համակարգերը՝ շինարարական մեխանիկայում, համակարգեր են (կրող կոնստրուկցիաներ), որոնց հիմնական, գլխավորապես թռիչքը ծածկող ճկուն տարրերն աշխատում են ձգման տակ։

Կախովի համակերգերի առանձնահատկություններն են՝ համեմատաբար փոքր կոշտությունը և արտաքին կամ ներքին տարահրումների առկայությունը։ Լինում են հարթ (միագոտի, բազմագոտի վանտային ֆերմաներ) և տարածական (մեմբրաններ, կախովի թաղանթներ)։ Հաշվարկային սխեմաներում կախոցի համակարգերը դիտարկվում են որպես ճկուն թելեր, հոդակապաձողային բազմանկյուններ կամ ճկուն թաղանթներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 188