Կախովի կոնստրուկցիաներ, շինարարական կոնստրուկցիաներ, որոնցում կրող հիմնական տարրերը (ճոպաններ, մալուխներ, շղթաներ, ցանցեր, թերթավոր մեմբրաններ են) գտնվում են միայն ձգող ճիգերի ազդեցության տակ։

Կախովի կոնստրուկցիայի աշխատանքը ձգման տակ թույլ է տալիս լրիվ օգտագործել բարձր ամրության նյութերի (պողպատե լար, կապրոնե թելեր և այլն) մեխանիկական հատկությունները, իսկ դրանց փոքր կշիռը՝ ծածկել առավելագույն թռիչքով կառույցներ։

Կախովի կոմստրուկցիայի մոնտաժումը համեմատաբար պարզ է, գործարկումը՝ հարմար և հուսալի։ Կախովի կոնստրուկցիաները լինում են՝

  • հարթ (հիմնականում կիրառվում են կախովի կամուրջներում և ծածկերում, ճոպանուղիներում, խողովակաշարերի կախովի անցումներում)
  • տարածական (կիրառվում են մեծ թռիչք ունեցող հասարակական և արդյունաբերական շենքերի ծածկերում)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 187