Կախարդական սփռոցը (հեքիաթ)

Կախարդական սփռոցը, հայկական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե

խմբագրել

Հեքիաթը պատմում է մի թագավորի մասին, որն ունենում է 3 որդի[1]։ Նրանցից ամենախելացին փոքր եղբայրն է լինում։ Հայրը մի անգամ ասում է փոքր տղային, որ ուզում է նրանց ամուսնացնել։ Տղան միայն ասում է, որ 3 աղջիկներն էլ պետք է լինեն մի տնից։ Թագավորը ծառաներից Վեզիրին վերցնում է, նրանք շատ են փնտրում, բայց ոչ մի տեղ չեն գտնում։ Թագավորն առաջարկում է գնալ Ստամբուլ քաղաք։ Այստեղ նրանք այցելում են տեղի թագավորի մոտ. նրանց ուտելիք են մատուցում այս թագավորի 3 աղջիկները։ Թագավորը այդ երեք աղջիկներին նշանում է և հետ վերադառնում իրենց քաղաք։ Մի ամիս անց նրանք գնում են հարսներին բերելու։ Փոքր տղան, որ տանն է մնում, պատվիրում է ճանապարհին հանդիպած Կարմիր բլուրի մոտ չկանգնել։ Սակայն նրան չեն լսում և հանդիպում են վիշապի։ Վերջինս որպես փրկագին պահանջում է փոքր տղային, իսկ հարսին պահում է որպես գրավ։ Վիշապը փոքր տղայից որպես փրկագին պահանջում է Չինմաչին թագավորի աղջկան։ Ճանապարհվելուց առաջ նրան մի սփռոց է տալիս, որը նրան շատ է օգնում և փրկում դժվար իրավիճակներում։ Նա տարբեր դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարելով հասնում է թագավորի պալատ։ Չինմաչին թագավորն այնպիսի հանձնարարություններ էր տալիս, որ ոչ ոք չէր կարողանում կատարել։ իսկ ով չէր կատարում հանձնարարությունները, թագավորը նրան սպանում էր։ Տղան բոլոր հանձնարարությունները կատարում է` իր մոտ եղած կախարդական իրերի շնորհիվ։ Ի վերջո, բոլոր հանձնարարությունները կատարելուց հետո թագավորը նրան է տալիս իր աղջկան։ Վիշապը, տեսնելով աղջկան, դառնում է երիտասարդ տղա, ով պարզվում է, Չինմաչին թագավորի տղան էր[2]։

Կերպարներ

խմբագրել
  • Թագավոր
  • Մեծ տղա
  • Փոքր տղա
  • Միջնեկ տղա
  • Վեզիր
  • Վիշապ, հետագայում դառնում է թագավորի տղան
  • Չինմաչինի թագավոր
  • Թագավորի աղջիկ
  • Մրջյուններ
  • Պառավ տատիկ
  • Կապիկներ
  • Ձիեր
  • Վիշապներ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայ ժողովրդական հեքիաթներ, կազմող` Արտաշես Նազինյան, Երևան, 2004, էջ 6
  2. Նույն տեղում, էջ 25

Արտաքին հղումներ

խմբագրել