Արտաշես Նազինյան

հայ բանագետ, բանասեր

Արտաշես Մկրտչի Նազինյան (փետրվարի 23, 1924(1924-02-23)[1], Աչաջուր, Հայաստան - օգոստոսի 2, 1999(1999-08-02)[1], Երևան, Հայաստան), հայ բանագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1953)։

Արտաշես Նազինյան
Ծնվել էփետրվարի 23, 1924(1924-02-23)[1]
ԾննդավայրԱչաջուր, Հայաստան
Մահացել էօգոստոսի 2, 1999(1999-08-02)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (1953)
Մասնագիտությունբանասեր
ԱշխատավայրՀնագիտության և ազգագրության ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Արտաշես Նազինյանը ծնվել է 1924 թվականի Աչաջուր գյուղում։ 1942-1944 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1960-1999 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության բաժնի վարիչ[2]։ 1953 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[3]։

Մահացել է 1999 թվականի օգոստոսի 2-ին Երևանում։

ՍտեղծագործություններԽմբագրել

Նազինյանի խմբագրությամբ և մասնակցությամբ իրականացվել է «Հայ ժողովրդական հեքիաթների»[4] (հատոր 1-13, 1959-85) համահավաք հրատարակությունը։ Գրել է «Սովետահայ գրականությունը և ժողովրդական բանահյուսությունը» (1954), «Սովետահայ ժողովրդական բանահյուսությունը» (1957) ուսումնասիրությունները։ Նազինյանի մշակմամբ լույս են տեսել «Հայկական ժողովրդական հեքիաթներ» (1955, 1967, 1986[5], 1990), «Ծաղկեփունջ» (1960, Հայկական ժողովրդական առակներ, զրույցներ, առածներ, խաղիկներ, հանելուկներ) ժողովածուները[2][6]։

ՊարգևներԽմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան

ԳրականությունԽմբագրել

  • Արտաշես Մկրտչի Նազինյան։ Կենսամատենագիտություն, ISBN 9994133179, 9789994133178

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4488
  2. 2,0 2,1 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
  3. «AV Production - Արտաշես Նազինյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-23 
  4. Նազինյան Արտաշես Մկրտչի (1959)։ Հայկական ժողովրդական հեքիաթներ (հայերեն)։ Տպարան Հուսաբեր 
  5. «Հայ ժողովրդական հեքիաթներ | Hanuman Home Library»։ library.gratun.am (en-US)։ Վերցված է 2018-02-22 (չաշխատող հղում)
  6. «Հայգիրք»