Կալմյունց (գերմ.՝ Kallmünz), Գերմանիայի համայնք՝ Բավարիայում։

Ենթարկվում է Վերին Կալմյունց ադմինիստրացիոն շրջանին։ Մտնում է Ռեգենսբուրգ մարզի մեջ։ Ենթարկվում է Կալմյունցի կառավարությանը։ Բնակչությունը կազմում է 2829 մարդ (2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)[1]։ Զբաղեցնում է 43,19 կմ² տարածք։ Պաշտոնական կոդն է 09 3 75 156

Պատմություն

խմբագրել

Քաղաքը ի շնորհիվ իր տեղի բնության ստացել է Օբերվալցի մարգարիտ ոչ պաշտոնական անվանումը, այդտեղ որտեղ կառուցված է եղել ամրոց, որը հանդիսացել է թշնամիներից պաշտպանվելու թաքստոց։ Առաջին անգամ 983 թվականին հիշատակված ամրոցը, Վիտելսբաղների օրոք տեղի եպիսկոպոսների կողմից տրվել է Ռեգենսբուրգին։

 

805 - 1250 թվականներին այստեղ է գտնվել պետական մաքսատունը։ Ֆիլսա և Նաաբա գետերի միացման վայրով Պֆալցայից երկաթե իրերի արտահանումը, տվյալ վայրին դարակեսում տվեց բացառիկ նշանակություն։ Այն կառուցվել է 1250 թվականին Վիտալբախների օրոք։

1447 թվականին Բավարիան բաժանված էր 2 դքսությունների՝ Նիդերբայերնանգլ.՝ Niederbayern) գլխավոր քաղաք Մյունխոնով և Օբերբայերնանգլ.՝ Oberbauern՝ Լանդսխուտ քաղաքով։ Գեորգ Բոգատիյ դուքսի մահից հետո (1479-1503), 1504 թվականին ծավալվեց Բավարիական կամ Լանդսխուտական անվանմամբ պատերազմ։ Պատերազմի պատճառը այն էր, որ դուքսը չունենալով արու զավակ, Ներքին Բավարիան կտակել էր իր դստերն ու նրա ամուսնուն՝ Ռուպրեխտին։ Գեորգիի երկվորյակ եղբայր Ալբրեխտը, դաշինք կնքեց իր քրոջ ամուսնու՝ Մաքսիմիմիլիանի I հետ, Ռուպերեխտի և նրա հոր՝ ծագումով Պֆալցից կուրֆյուրստի դեմ։ 1504 թվականի սեպտեմբերի 10-ին կնքվեց դաշինք, բայց շուտով ռազմական գործողությունները վերսկսվեցին։ Շյոնբերգում արքայական բանակը հաղթանակ տարավ։ Ամրոցը Լանցխուտական պատերազմի ժամանակ ավերվել էր Պֆալց - Բոգեմական բանակի կողմից, սակայն Պֆալց - Նոյբուրգների իշխանության ժամանակ այն վերականգնվեց։

Սակայն 1641 թվականին ամրոցը շվեյցարական զորքերի կողմից վերջնականապես փլուզվեց և դարձավ քարհանք։ Վերածննդի դարիասկզբից մինչև Ռեֆորմացիայի սկիզբը՝ VIII - XIV դարը համարվում է հոգևոր-մշակութային, կրոնական կյանքի անկման ժամանակաշրջան։

Գրականւթյուն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել