Կալինկա

Ռուսական երգ և ռուսական համերգային ժողովրդական պար

«Կալինկա» (բռնչի (կալինա) բույսի անունով, հայտնի է նաև «Կալինկա-Մալինկա» անվամբ), ռուսական երգ, գրվել է Իվան Լարիոնովի կողմից՝ ժողովրդական ոճով։ Երբեմն սխալմամբ համարում են ժողովրդական երգ։ «Կալինկա» են անվանում նաև այս երգի մեղեդու ներքո ներկայացվող պարը։

Կալինկա
ռուս.՝ Калинка
Ձևերաժշտական գործ/ստեղծագործություն և type of dance?
Ժանրժողովրդական երաժշտություն
ԿոմպոզիտորԻվան Լարիոնով
Տեքստի
հեղինակ
Իվան Լարիոնով
Ստեղծման տարեթիվ1860

Պատմություն խմբագրել

Երկար ժամանակ համարվել է ռուսական ժողովրդական երգ, բայց այնուամենայնիվ երգի բառերն ու երաժշտությունը գրվել են 1860 թվականին կոմպոզիտոր, գրականագետ, բանաստեղծ Իվան Լարիոնովի կողմից։ Երգն առաջին անգամ կատարվել է Սարատովի թատրոնի սիրողական բեմից։ Ավելի ուշ, այդ ժամանակի հայտնի երգիչ և ժողովրդական երգչախմբի ղեկավար Ագրենև Սլավյանսկու խնդրանքով, ում հետ հեղինակը մտերիմ էր, այս երգը հանձնում է նրա երգացանկին։ Հենց Սլայվյանսկիի երգչախմբից էլ «Կալինկան» սկսում է ճանաչում գտնել։

Երգին միջազգային ճանաչում է բերել ռուս խորհրդային կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Ալեքսանդրովի մշակումը (1883-1946), քանի որ նրա ստեղծած երգի ու պարի անսամբլի (Ռուսաստանի բանակի Ա.Ալեքսանդրովի անվան երգի և պարի անսամբլ) բազմակի կատարումների շնորհիվ «Կալինկան» հնչել է արտասահմանյան բազմաթիվ բեմերից։

Երգի բառեր խմբագրել

 

Калинка, калинка, калинка моя!
В саду ягода малинка, малинка моя!

Ах, под сосною, под зелёною,
Спать положите вы меня!
Ай-люли, люли, ай-люли, люли,
Спать положите вы меня.

Калинка, калинка, калинка моя!
В саду ягода малинка, малинка моя!

Ах, сосёнушка ты зелёная,
Не шуми же надо мной!
Ай-люли, люли, ай-люли, люли,
Не шуми же надо мной!

Калинка, калинка, калинка моя!
В саду ягода малинка, малинка моя!

Ах, красавица, душа-девица,
Полюби же ты меня!
Ай-люли, люли, ай-люли, люли,
Полюби же ты меня!

Калинка, калинка, калинка моя!
В саду ягода малинка, малинка моя!

 

Պար խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Эх! Калинка!
  Kalinka - Russian Popular Dance

Կա նաև «Կալինկա» անունով բալետի պար, հիմնված ժողովրդական պարի շարժումների վրա։ Երբեմն «Կալինկան» նույնացվում է ռուսական իմպրովիզացիոն պարերի հետ[1]։ Երաժշտական չափը 2/4, տեմպը՝ փոփոխական[2], օգտագործվում են ավանդական պարերի բազմաթիվ էլեմենտներ, ինչպիսիք են՝ ցատկերը, խմբապարերն ու շուրջպարերը։ Շարժումը բաղկացած է վեհ շրջանային, ձեռքերը տարբեր ուղղություններով տարածող գործողություններով։ Գոյություն ունեն «Կալինկա» անվամբ տարբեր պարային անսամբլներ[3]։

«Կալինկա-Մալինկան» էստրադային պար է։ Ռուսական ավանդական պարն առանց բալետի տարրերի է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Аида Гомес: «Фламенко — это жизнь, которую я люблю»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  2. Калинка
  3. Образцовый художественный коллектив

Արտաքին հղումներ խմբագրել