Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալասար (այլ կիրառումներ)

Կալասար կամ Ղալասար, հայաբնակ գյուղ Իրանի Սալմաստի գավառում։

Գյուղ
Կալասար
ԵրկիրԻրան Իրան
ՀամայնքZulachay Rural District?
Բնակչություն500 մարդ
Կալասար (Իրան) (Իրան)##
Կալասար (Իրան) (Իրան)

Կալասարի կողքին էր Րաֆֆիի ծննդավայր Փայաջուկ գյուղը։ 20-րդ դարի սկզբին Կալասարի բնակչության թիվը անցնում էր 500-ից։ Ուներ եկեղեցի (Սբ. Սարգիս), երկդասյան դպրոց և Գրիգոր Արծրունու անունով գրադարան-ընթերցարան։ Կալասարն այժմ ամայի է։

Ըստ ավանդության՝ Նոյ նահապետի կին Նոյեմզարը, այս կողմերով անցնելիս, կանգ է առել Կալասարում և տեղի սառնորակ աղբյուրից հագեցրել քառասուն տարվա իր ծարավը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 169