Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալակ (այլ կիրառումներ)

Կալակ, հարմարանք, որի վրա ամրացվում են սնամեջ շինվածքները կամ գործիքները մետաղահատ հաստոցներով մշակելու դեպքում։ Շինվածքի անցքի մեջ մտցված կալակը կանխում է պատերի հնարավոր ճզմումը, անցքի տրամագծի փոքրացումը և այլն։ Գլանաձև ձող հիշեցնող պարզագույն կալակները կիրառվում են դարբնոցային արտադրությունում՝ ճզմված խողովակներն ուղղելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 169