Կաթնահաց (պլյուշկա) (նաև դարչինով բուլկի, դարչինով կաթնահունց), քաղցր բուլկի` ժապավենի նման ոլորած։ Որպես միջուկ օգտագործվում է շաքար, վրան թեթևակի լցնում են դարչին։

Կաթնահացեր

Ռուսական հրուշակագործները թխում են «Մոսկավյան պլյուշկա» անվանումով մեծ կաթնահացեր, վրան թեթևակի ցանում են շաքարի փոշի[1]։

Պլյուշկա անվանումն առաջացել է հին ռուսերեն «плющька» բառից, որ նշանակում է հարթ, տափակեցրած[2][3], քանի էր կաթնահացը հարթ է[4]։ Ծագման մյուս տարբերակը պոչխաղուկի ձևով բուլկին է[3]։

Դարչինով կաթնահաց` շաքարե ջնարակով

Պլյուշկա (նաև խխունջ, ոստրե), քաղցր բուլկի` խխունջի նման։ Որպես միջուկ օգտագործվում է շաքար, վրան թեթևակի լցնում են դարչին։

Կաթնահաց պատրաստում են եվրոպական շատ երկրների խոհանոցներում, նորվեգացիները դա անվանում են skillingsbolle, շվեդները` kanelbulle (հաճախ է հիշատակվում Կառլսոնի մասին մուլտֆիլմերում), դանիացիները` kanelsnegl, ֆինները` korvapuusti: 1999 թվականից Շվեդիայում հոկտեմբերի 4-ը նշվում է որպես «Կաթնահացի օր» (Kanelbullens dag): Կաթնահացերի վրա (անգլ.՝ cinnamon roll) է մասնագիտանում միջազգայնորեն ճանաչված «Cinnabon» արագ սննդի սպասարկման կենտրոնների ցանցը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Плюшка Московская
  2. Плюшка, описание
  3. 3,0 3,1 Плюшка // Этимологический словарь русского языка М. Фасмера
  4. Плюшка // Словарь Ожегова