Կաթի զտում, կաթի բաժանումը կաթնասերի և յուղազերծված կաթի։ Կատարվում է սերզատ մեքենայով։ Վերջինիս թմբուկի պտտման արագությունը և կաթի արտահոսքը պետք է լինեն հավասարաչափ։ Աշխատանքի ընթացքում (սերզատը լորձունքից ինքնաշխատ մաքրման բացակայության դեպքում) յուրաքանչյուր 1,5-2 ժամը մեկ սերզատը կանգնեցնում են թմբուկը մաքրելու և լվանալու համար։ Կաթի զտմամբ հասնում են մինչև 98-99% յուղի անջատմանը։ Բաց սերզատներում կաթի զտումից առաջացող կաթնասերի յուղայնությունը կարգավորում են կաթնասերի պտուտակով (կամ փականով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։