Կաթիլուկը
Կաթիլուկը (ռուս.՝ Капитошка), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1980 թվականին, «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում, Կաթիլուկ կերպարի հեղինակ, գրող Ն․ Գուզեևայի սցենարով։
Կաթիլուկը ուկրաիներեն՝ Капітошка | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Բորիս Խրանևիչ |
Սցենարիստ | Natalia Huzieieva? |
Հնչյունավորում | Բոգդան Բենյուկ |
Երաժշտություն | Hennadiy Sasko? |
Օպերատոր | Անատոլի Գավրիլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Կիևնաուչֆիլմ |
Տևողություն | 520 s |
Թվական | 1980 |
Մուլտֆիլմը ստեղծվել է երկու լեզուներով՝ ռուսերեն և ուկրաիներեն։ Երկու տարբերակներում էլ Բոգդան Բենյուկը հնչյունավորում է գայլին։ Ուկրաինական տարբերակը ռուսական տարբերակից կարճ է հինգ վայրկյանով` ավելի քիչ լուսագրերի պատճառով. այստեղ գրված է միայն հեղինակների ազգանունները` առանց նրանց մասնագիտության։
Սյուժե
խմբագրելԿաթիլուկը ամառային անձրևի ուրախ կաթիլ է, որն իր մեջ կրում է ծիածանի երփներանգությունը, արևի էներգիան և ջրի կենարար ուժը։
Մի անգամ Կաթիլուկը հայտնվում է երիտասարդ գայլի տան առջև։ Գայլը ըստ էության բարի և սիրալի էր, սակայն վախենալով անձրևի կաթիլների ուժեղ թակոցից, որոշում է դառնալ իրական գայլ` կատաղի, չար, սարսափելի։ Այդպես է գրված իսկական գայլերի համար ինքնուսույցում։ Գայլը դժվարությամբ է սովորում կանոնները ուսուցողական գրքից և փորձում է վախենալու դիրքի վրա։
Իրեն ահեղ պատկերացնելով, ընկնելով Կաթիլուկի հետևից և բռնելով նրան, Գայլը փորձում է եփել նրան ճաշի համար։ Գայլի անօգուտ փորձերից հետո հետապնդումը վերածվում է խաղի, և Կաթիլուկը դառնում է Գայլի ընկերը։
Բայց ի տխրություն Գայլի` Կաթիլուկը արդեն պետք է վերադառնար անձրևային ամպ։
Քանի որ մուլտֆիլմը ունենում է տխուր ավարտ, ստեղծվել է ավելի ուրախ` «Վերադարձիր Կաթիլուկ» շարունակությունը` 1989 թվականին։
Հեղինակներ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Նատալյա Գուզեևա
- Ռեժիսոր՝ Բորիս Խրանևիչ
- Բեմադրող նկարիչ՝ Հենրիխ Ումանսկի
- Կոմպոզիտոր՝ Գենադի Սասկո
- Օպերատոր՝ Անատոլի Գավրիլով
- Հնչյունային օպերատոր՝ Իրինա Չեֆրանովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Միխայիլ Տիտով, Նինա Չուրիլովա, Վ․ Վրուբլևսկի, Ալեքսանդր Վիկեն, Ադոլֆ Պեդան, Յա․ Սելեզնյովա
- Դերերը հնչյունավորել են՝ Լյուդմիլա Իգնատենկո, Ելենա Սլոբոդյանիկ, Բոգդան Բենյուկ, Օլգա Սումսկայա (ռուսերեն տարբերակում), Նատալյա Սումսկայա (ուկրաիներեն տարբերակում), Եվգենի Պապերնի
- Օգնականներ՝ Ե․ Դեմկինա․, Ա․ Սավչուկա, Ա․ Նազարենկո, Ի․ Սերգեևա
- Մոնտաժող՝ Ս․ Վասիլևի
- Խմբագիր՝ Լ․ Պրիգոդա
- Նկարահանող խմբի տնօրեն՝ Ի․ Մազեպա
- Երաժշտական ձևավորումը և Կաթիլուկի երգը կատարել է Ուկրաինյան ռադիո խմբային կապելան[1]։
Թողարկում
խմբագրելՄուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Կաթիլուկը» հավաքածուում[2]։
Կաթիլուկը խաղերում
խմբագրել2014 թվականին մուլտֆիլմի մոտիվներով ստեղծվել է «Կաթիլուկը HD» խաղը` հեռախոսների համար։
Աղբյուրներ
խմբագրել- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 213, 286.
- Генрих Сапгир, Жанна Витензон, Михаил Вольпин, Наталья Гузеева, Виталий Злотников, Софья Прокофьева «МУЛЬТПАРАД. Паровозик из Ромашкова, Капитошка и другие истории». — Стрекоза, 2008. — Т. 1. — (МУЛЬТПАРАД). — ISBN 978-5-89537-573-0
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Поет украинский хор». ZN.ua. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Капитошка» DVD на «Аниматор.ру»
Արտաքին հղումներ
խմբագրել- «Կաթիլուկը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Согласно выборке портала «Вести», «Капитошка» вошёл в десятку лучших фильмов и мультфильмов украинского производства, Киев 07 Августа, 2013, автор Ольга Ястребова