«Կադրեր» (անգլ.՝ The Internship), ռեժիսոր Շոն Լևիի ամերիկյան կատակերգությունը (2013)[4]: Գլխավոր դերակատարներն են Վինս Վոնը և Օուեն Ուիլսոնը[5]: Ֆիլմի բնօրինակ անվանումն անգլերենից թարգմանաբար նշանակում է «Չվճարվող աշխատափորձ» (անգլ.՝ The Internship):

Picto infobox cinema.png
Կադրեր
The Internship
The Internship.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն և դրամա
Թեմահամակարգչային տեխնոլոգիա
Թվական2013, սեպտեմբերի 26, 2013[1] և հունիսի 13, 2013[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՇոն Լևի
ՊրոդյուսերՎինս Վոն
Սցենարի հեղինակՎինս Վոն
ԴերակատարներՎինս Վոն[3], Օուեն Ուիլսոն[3], Ջոն Գուդմեն[3], Ռոուզ Բիրն[3], Մաքս Մինգելա[3], Ջոաննա Գարսիա[3], Դիլան Օ'Բրայեն[3], Ջեսիկա Զոր[3], Բ. Ջ. Նովակ[3], Ուիլ Ֆերրել[3], Ջոշ Գադ[3], Աասիֆ Մանդվի[3], Ռոբ Ռիգլ[3], Թիա Սիրկար[3], Գարի Էնթոնի Ուիլյամս[3], Շոն Լևի[3], Էրիկ Անդրե[3], Բրունո Ամատո[3], Հեթեր Ռեյ Յանգ[3] և Ջոշ Բրեներ
ՕպերատորՋոնաթան Բրաուն
ԵրաժշտությունՔրիստոֆ Բեք
ՄոնտաժԴին Զիմերման
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո և Ատլանտա
Կինոընկերություն20th Century Fox, Regency Enterprises և RatPac-Dune Entertainment
Տևողություն119 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Լավագույն ընկերներ և փորձառու շրջիկ գործակատարներ Բիլլին և Նիքն աշխատանքից հեռացվում են այն պատճառով, որ ամբողջ աշխարհն այժմ համակարգչայնացված է: Եվ դա իր հերթին անհարմար կացության մեջ է դնում գլխավոր հերոսներին և նրանք սկսում են աշխատանք որոնել, որը, հակառակ բոլոր սպասումներին, լինում է նոր սերնդի ամենահանրաճանաչ «Գուգլ» ընկերությունում: Ավելի ուշ տղաներին հաջողվում է այնտեղ փորձաշրջան անցնել: Եվ ահա աշխատանք ստանալու նպատակով` նրանք պետք է շրջանցեն շատ համակարգչային հանճարների, եթե ցանկանում են հասնել իրենց երազանքներին:

ԴերերումԽմբագրել

Դերակատար Դեր
Վինս Վոն Բիլլի Մաքմեն Բիլլի Մաքմեն
Օուեն Ուիլսոն Նիք Քեմբել Նիք Քեմբել
Ռոուզ Բիրն Դանա Փիրս Դանա Փիրս
Աասիֆ Մանդվի Ռոջեր Չեթթի Ռոջեր Չեթթի
Մաքս Մինգելլա Գրեմ Հոթրեյ Գրեմ Հոթրեյ
Դիլան Օ'Բրայեն Սթյուարթ Սթյուարթ
Ջոշ Բրեներ Լայլ Լայլ
Թիա Սիրկար Նեյա Պատել Նեյա Պատել
Թոբիթ Ռաֆայել Յո-Յո Սանթոս Յո-Յո Սանթոս
Ջոշ Գադ «Ականջակալներ» «Ականջակալներ»
Ջոն Գուդմեն Սեմմի Սեմմի
Ջեսիկա Զոր Մարիելենա Մարիելենա
Էրիկ Անդրե Սիդ Սիդ
Ռոբ Ռիգլ Ռենդի Ռենդի
Ջոաննա Գարսիա Մեգան Մեգան
Աննա Էնգեր Էլեոնորա Էլեոնորա
Գարի Էնթոնի Ուիլյամս Բոբ Ուիլյամս Բոբ Ուիլյամս
Ուիլ Ֆերրել Քևին Քևին
Բ. Ջ. Նովակ լրաբեր անձ լրաբեր անձ
Շոն Լևի դժգոհ աշխատակից դժգոհ աշխատակից
Սերգեյ Բրին կամեո կամեո

ՔննադատությունԽմբագրել

Ֆիլմը քննադատների կողմից ստացել է խառը կարծիքներ: «Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 35% է, ըստ 166 գրախոսությունների միջին բալը 10-ից 4.8[6]: «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 42 միավոր՝ ըստ քննադատների 36 գրախոսությունների, որը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել