Ծվծվիկներ
Ծվծվիկներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկազգիներ
Ընտանիք Ծվծվիկներ
Տեսակ Ծվծվիկ
Լատիներեն անվանում
Certhiidae



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ծվծվիկներ (լատին․՝ Certhiidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 17, Հայաստանում՝ 1 տեսակ՝ ծվծվիկը (Certhia familiaris), նստակյաց է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարկարությունը 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 17,5-21 սմ, կենդանի զանգվածը՝ 9 գ։ Կտուցը երկար է՝ ներքև կեռված։ Մարմինը ներքևից և հոնքը սպիտակ են, պոչի փետուրները՝ սրածայր և ամուր։ Մարմինը վերևից դարչնագույն խայտերով է, գոտկատեղը՝ նարնջագույն-դարչնագույն, թևին կա բաց դարչնագույն-դեղին ալիքաձև լայնակի շերտ։ Հենվում է ամուր պոչի վրա, կարճ ցատկերով մագլցում ծառի բունն ի վեր և ճյուղերի երկայնքով։

Կենսակերպ խմբագրել

Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում։ Սնվում է մանր անողնաշարավորներով։ Երգի առաջին արձագանքները լսվում են փետրվար-մարտին, որն ավարտվում է հարսանեկան զույգերի ձևավորմամբ։

Բնադրում խմբագրել

Բույնը կառուցում է ապրիլ-մայիսին՝ 8-12 օրվա ընթացքում. այն գավաթաձև է՝ ճյուղերից, մամուռից։ Բնադրում է կեղևի խոռոչում կամ ծառաբնով մագլցող խիտ խոտաբույսերի տակ։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջին։ Դնում է 16 մմ տրամագծով, սպիտակ՝ վարդագույն պտերով 5-6 ձու։ Թխսակալում է 13-15 օր։ Ձագերը հայտնվում են մայիսի վերջին, բնից դուրս են գալիս 15-16-րդ օրը։ Ձագերին կերակրում են արուն և էգը՝ օրը 260 անգամ։ Հուլիս-օգտոստոսին ձագերն անջատվում են ծնողներից։ Օգտակար է, ոչնչացնում է մեծ քանակությամբ վնասատու միջատներ։

Պատկերասրահ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 143  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծվծվիկներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծվծվիկներ» հոդվածին։