Ծուղրուղաշենի եկեղեցի
Ծուղրուղաշեն, XIII - XIV դարերի ճարտարապետական հուշարձանախումբ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Բողնոփոր գավառում (այժմ՝ Վրաստանի Բոլնիսի շրջան)։
Ծուղրուղաշենի եկեղեցի წუღრუღაშენის ეკლესია | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Բոլնիսի շրջան |
Դավանանք | Վրաց Ուղղափառ եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1212 |
Ներկա վիճակ | լավ |
Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
Ճարտարապետական ոճ | հայ-վրացական |
Հիմնադրված | 1212 |
Գմբեթ | 1 |
Tsugrugasheni Cathedral Վիքիպահեստում |
Գլխավոր եկեղեցին կառուցվել է 1212–1222 թվականներին։ Այն կարմրավուն սրբատաշ տուֆից է, ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք։ Բարձր, գլանաձև թմբուկով գմբեթը բարձրանում է երկու մույթերի և որմնամույթերի միջև ձգված սլաքաձև կամարներով գմբեթատակ քառակուսու վրա։ Բեմի երկու կողմերի ավանդատները երկհարկանի են՝ կլոր լուսամուտներով։ Մուտքերը երկուսն են՝ հարավից և արևմուտքից։ Թմբուկը և արևելյան ճակատը մշակված են դեկորատիվ կամարաշարերով։
Հուշարձանախմբում կան հայերեն արձանագրություններով մի քանի միանավ եկեղեցիներ։ Համալիրն ունի քանդակազարդ դարպասով պարիսպ։
Պատկերասրահ
խմբագրել-
Եկեղեցական համալիրի դարպասները
-
Ծուղրուղաշենի գլխավոր եկեղեցին
-
Արտաքին թմբուկի դետալ
-
Հարավային ճակատի պատուհանը
-
Արևմտյան ճակատի պատուհանները
-
Արձանագրություն արևմտյան ճակատին
-
Թմբուկը ներսից
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծուղրուղաշենի եկեղեցի կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 146)։ |