Ծովինար (կտավ)

Էդուարդ Իսաբեկյանի ստեղծած կտավը
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծովինար (այլ կիրառումներ)

«Ծովինար», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1982 թվականին ստեղծած կտավը։ Նկարված է «Նավզիկե»-ի վրա։

Ծովինար
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1982
բարձրություն140,5 սանտիմետր
լայնություն150 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էԷդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
հավաքածուԷդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն

խմբագրել

«Սասնա ծռեր» էպոսում Ծովինարը ջրային տարերքի հետ կապված ամպերի կայծակնացայտ ոգի կամ ծովային ջրից հղիացած երկվորյակ դյուցազունների՝ Սանասարի ու Բաղդասարի մայրն է։

Նկարագրություն

խմբագրել

Էդուարդ Իսաբեկյանը էպոսի հերոսներին պատկերել է հեքիաթային, միևնույն ժամանակ նրանք իսկապես մարդկային են։ Ծովինարի կերպարը ստեղծել է գեղեցիկ, կենսուրախ, հասարակ աղջկա գծերով, որի ուժեղ կազմվածքը բերում է այն համոզման, որ նա՝ էպոսի այդ հերոսուհին է ծնել Սանասարին և Բաղդասարին։ Եռաֆիգուր այս կոմպոզիցիայում նկարիչը շեշտադրել է գունային կառույցները, որոնք իշխում են թե՛ ֆիգուրների պլաստիկ մոդելավորման, թե՛ միջավայրի ստեղծման և թե՛ տեսարանի էպիկականության և նրանում ազգայինի (կարմիր, կապույտ, նարնջագույն) ընդգծման մեջ[1]։

  Նավզիկեն քերեցի...Չեմ ափսոսում, քանի որ դուրս չէր գալիս։

Էսօր էսքիզ արեցի Ծովինարի, որ Սանասարի, Բաղդասարի հետ ծովից դուրս է գալիս։
Հենց այդ քերածի վրա էլ կարելի է նկարել[2]։

 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ծովինար» կտավը Էդուարդ Իսաբեկյանի պաշտոնական կայքում
  2. «Նավզիկե. 1964, կտավ, յուղաներկ, 140×150 / Nausicaa | Eduard Isabekyan». eduardisabekyan.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել