Ծովային էկոհամակարգեր

Ծովային էկոհամակարգեր, Երկիր մոլորակում ջրային խոշորագույն էկոհամակարգերից։ Դրանք իրենց մեջ ընդգրկում է օվկիանոսները, աղակալած հողերը, մակընթացության գոտիները, գետաբերանի ծովախորշերը, ծովալճակները, մանգրենու մացառուտները, կորալային խութերը, խորը ծովերը և ջրային իջվածքները։ Այս էկոհամակարգերը կարող են հակադրվել քաղցրահամ ջրերի էկոհամակարգին, որոնց մեջ աղերի պարունակությունն ավելի ցածր է։ Ծովային ջրերը զբաղեցնում են Երկիր մոլորակի երկու երրորդ մասը։ Նման տեղերը համարվում են էկոհամակարգեր, քանի որ բույսերի կյանքը կապված է կենդանիների կյանքի հետ և հակառակը։

Կորալային խութերը հայտնի են իրենց հարուստ կենսաբազմազանությամբ

Ծովային էկոհամակարգերը շատ կարևոր են ինչպես ծովային կյանքի ընդհանուր բարեկեցության, այնպես էլ` ցամաքային միջավայրի համար։ Ըստ Համաշխարհային ռեսուրսների կենտրոնի` ծովային կենսաբանական արդյունավետության մեկ երրորդը բաժին է հասնում ափամերձ շրջաններին, ներառյալ գետաբերանային էկոհամակարգերը (աղակալած հողեր, ծովային բուսականություն, մանգրենու անտառներ), որոնք համարվում են Երկիր մոլորակի վրա ամենաարդյունավետ շրջանները։ Բացի դրանից, ծովային այնպիսի էկոհամակարգերը, ինչպիսիք են, օրինակ, կորալայաին խութերը, համեմատած ծովային մյուս էկոհամակարգերի հետ` ստեղծում են կենսաբանական բազմազանության ավելի բարձր աստիճան` վերջիններիս համար սնունդ և ապաստարան ապահովելով[1]։

Ծովային էկոհամակարգերը, որպես կանոն, ունեն կենսաբանական բազմազանության ավելի լայն տեսակներ, և հետևաբար ենթադրվում է, որ առավել դիմացկուն են ներքին թափանցումների դեմ։ Ամեն դեպքում բացառություններ հանդիպել են, և ներխուժմանը դիմակայելու համար պատասխանատու մեխանիզմները դեռևս հայտնի չեն[2]։

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել