Ծովահենաորորներ
Ծովահենաորորներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Stercorariidae
Gray, 1871
| ||||||||||||
|
Ծովահենաորորներ (լատ.՝ Stercorariidae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք։ Պատահական չվահյուր են կամ ձմեռող։ Հայտնի է 5, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ ծովահենաորոր միջին (Stercorerius pemarinus), ծովահենաորոր կարճապոչ (Stercorarius parasiticus) և ծովահենաորոր երկարապոչ (Stercorarius longicaudus)։
Արտաքին կառուցվածքԽմբագրել
Մարմնի երկարկարությունը 41-48 սմ է, թևերի բացվածքը՝ 110-138 սմ, կենդանի զանգվածը՝ 250-600 գ։ Համարվում են որորների պարզունակ տեսակներ, սակայն առավել գիշատիչ են։ Ընդհանուր փետրածածկը վերևից գորշ դարչնագույն է, ներքևից՝ սպիտակավուն։ Տարբերանշանները մարմնի, պոչի, թևերի և այլ մասերի չափերն ու փետրագունավորումն են։ Ծովահենավորորների պոչը սրածայր է՝ ի հաշիվ պոչի միջին զույգ փետուրների երկարության։
ԿենսակերպԽմբագրել
Չափազանց համարձակ են, հարձակողական և հետապնդող՝ այլ թռչուններից կերը խլելիս։ Հանդիպում են ջրամբարներում, լճերում։
ՍննդառությունԽմբագրել
Սնվում են ձկներով, մանր կենդանիներով, լեշերով, միջատներով։
Բազմանում են կիսագնդերի բևեռային սահմաններում։
ՊատկերասրահԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |